Լեհաստանի ոստիկանությունը, Վարշավայում բանկի կողոպուտի գործով, փնտրում է վրացական կազմակերպված հանցավոր խմբի հետքեր։
Ըստ լեհական ԶԼՄ-ների տվյալների, հուլիսի 20-ի առավոտյան չորս դիմակավորված անձինք հարձակվել են բանկի պահակի վրա, վիրավորել նրան և խլել պայուսակը, որի մեջ եղել է կես միլիոն լեհական զլոտի (ավելի քան 100,000 դոլար):
Սկզբում դանակով փորձել են հարձակվել պահակի վրա, սակայն ՊՊԾ նախկին 50-ամյա աշխատակիցը դիմադրություն է ցուցաբերել։ Այնուհետեւ ավազակները հարվածել են նրա գլխին, որից հետո նա վայր է ընկել։ Պառկած վիճակում պահակը մոտ մեկ տասնյակ կրակոց է արձակել փախչող հանցագործների ուղղությամբ։
Ինչպես պարզվել է, թիկնապահը թեթև վնասվածքներ է ստացել, նրա գլուխը տեղում վիրակապել են և հետազոտության նպատակով տեղափոխել հիվանդանոց։
Լեհական լրատվամիջոցները, վկայակոչելով լրագրողին և քննիչին, գրում են, որ չորս տղամարդ միմյանց հետ խոսել են արևելյան բարբառով, և, հավանաբար, նրանք վրացիներ են։
Ոստիկանությունը նաև կարծում է, որ հարձակվողներից մեկը վիրավորվել է։ Նրանք հորդորել են հիվանդանոցներին անհապաղ հայտնել հիվանդների յուրաքանչյուր կասկածելի վնասվածքների մասին:
ԶԼՄ-ների տեղեկություններով, հսկողության տեսախցիկների ձայնագրություններում կա մի պահ, երբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում հանցագործները իջնում են մուգ կապույտ «Volkswagen» մակնկիշի ավտոմեքենայից և նստում մեկ այլ մեքենա, որը մինչ այդ կանգնած էր կայանատեղիում։ «Սա նշանակում է, որ հարձակումը մանրակրկիտ ծրագրված է եղել», – եզրակացնում է TVN24-ի թղթակից Յան Պիոտրովսկին:
Ոստիկանությունն արդեն պարզել է, որ հանցագործները տեղափոխվել են «Opel Insingi» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Վարշավայի մերձակա մի քաղաքի բնակչի։ Վերջինիս մեքենան գողացել են: