Հունիսի 26-ին Աջարիայի, Գուրիայի, Սամեգրելո-Զեմո-Սվանեթիի, Իմերեթիի, Ռաչա-Լեչխումի, Քվեմո-Սվանեթիի և Սամցխե-Ջավախքի շրջաններում հնարավոր է հորդառատ անձրև և ամպրոպ, կարկուտ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանի մեծ մասում քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Օրվա ընթացքում Արևելյան Վրաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, սպասվում է ուժեղ քամի։
«Սպասվող տեղումները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացմանը, իսկ լեռնային շրջաններում կարղ է սողանքների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակը բարձր է) պատճառ դառնալ»,- նշվում է տեղեկատվության մեջ։