Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ, կարկուտ, մառախուղ և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը Արեւելյան Վրաստանում զգալիորեն կնվազի, բարձրադիր վայրերում տեղ-տեղ հնարավոր է ձյուն:
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ ակնկալվող առատ տեղումները կարող են Վրաստանի գետերում ջրի մակարդակի էական բարձրացում առաջացնել, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքային գործընթացների մեկնարկ և ակտիվացում: