Վրաստանում մարտի 11-ից 13-ը սպասվում են տեղումներ, 12-ին՝ հիմնականում ձյան տեսքով, տեղ-տեղ՝ ուժեղ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ բարձրլեռնային գոտում հնարավոր է մառախուղ եւ բուք, ծովում՝ 3-4 բալ փոթորիկ:

Սպասվող առատ տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Արեւմտյան Վրաստանում գետերի ջրի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքերի եւ սողանքների պատճառ հանդիսանալ:

Գործակալության տվյալներով՝ մարտի 13-15-ը Քարթլի եւ Կախեթի շրջաններում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -4, -7 աստիճան, ինչը բացասաբար կանդրադառնա պտղատու մշակաբույսերի եւ ցորենի ցանքատարածությունների վրա: