Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, «Վրաստանի բժշկական հոլդինգին» հետագա փոխանցման նպատակով, ևս երկու գյուղական ամբուլատորի հանձնում է պետությանը։ Փոխանցվում են Գոգաշեն և Մեծ Խորենիա գյուղերի ամբուլատորիաները։
Սակրեբուլոյի պատգամավորներն երեկ՝ հունիսի 24-ին, հինգ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկեցին այս հարցը։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետից Հոլդինգին արդեն փոխանցվել է 13 ամբուլատորիա։
Պետական սեփականությանն են անցնում.
1. Գոգաշեն գյուղի ամբուլատորիան, 400ք/մ.
2. Մեծ Խորենիա գյուղի ամբուլատորիան, 365ք/մ.
Այսօր՝ հունիսի 25-ին, պատգամավորները շրջանային ժողովի բյուրոյի և նիստի ժամանակ հաստատեցին տվյալ երկու ամբուլատորիաների փոխանցումը պետությանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը, երեկ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, հարցը պատգամավորների քննարկմանը ներկայացնելով, ասաց, որ Հոլդինգին արդեն իսկ փոխանցված ամբուլատորիաները գտնվում են նրանց հսկողության տակ։
«Այն ամբուլատորիաները, որոնք արդեն փոխանցվել են, և, որոնք աշխատում էին, աշխատում են նախկինի պես, Հոլդինգը հատկացնում է գույք, վերանորոգում իրականացնում, իսկ այն գյուղերում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր ամբուլատորիաներ, Հոլդինգը, ըստ իրենց պլանի, պետք է կառուցի 2025 թվականից մինչև 2028 թվականը»,- ասաց Մնացական Փամբուխչյանը։
Գյուղական ամբուլատորիաները մունիցիպալիտետի հաշվեկշռից պետությանը փոխանցելու, ապա Հոլդինգին փոխանցելու գործընթացը սկսվել է 2023թ.-ին: Ախալքալաքի մունիցիպալիտետը 16 ամբուլատորիաներից 13-ն արդեն փոխանցել է։