Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում գրեթե մեկ տարի է բացվել է հեմոդիալիզի բուժսենյակ, որտեղ բժշկական ծառայություններից օգտվում է 8 հիվանդ։ Հիվանդանոցում ընդամենը 4 համապատասխան սարքավորում կա, որն անհամեմատ քիչ է հիվանդների քանակի համեմատ։ Հիվանդանոցի մենեջերը նոր սարքավորումներ ձեռքբերելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։
Տասնամյակներ շարունակ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների կարևորագույն խնդիրներից մեկը կարծես անցած տարի լուծում ստացավ, բայց պարզվում է, հիվանդների թիվն անհամեմատ շատ են։
“Ամեն ինչ ընթանում է նորմալ, միակ խնդիրն այն է, որ մեր սարքերի քանակը չի բավարարում մեր պահանջներին։ Մենք ունենք 4 սարքավորում։ Դեռ կան հիվանդներ, երկու մունիցիպալիտետից՝ Ախալքալաքից և Նինոծմինդայից մոտ 30-35 հիվանդ դեռ գնում է Ախալցիխե”, – ասաց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Սարքավորումներ ավելացնելու համար գլխավոր բժիշկը նամակով դիմել է Առողջապահության նախարարին, ով բոլորովին վերջերս Ախալքալաքում էր՝ շապ օգնության նոր շենքի բացման ժամանակ։ Նախարարը խոստացել է անպայման անդրադառնալ բարձրացված հարցին։
Ընդգծենք, որ գրեթե մեկ տարի է Ախալքալաքում հեմոդիալիզ է ստանում 8 հիվանդ, շաբաթվա մեջ երեք օր՝ եթեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։
Կարող եք նաև կարդալ՝