Մունիցիպալիտետի Բարալեթ և Կաջո գյուղերի մանկապարտեզները, որոնք գտնվում էին կարանտինում, վերսկսել են իրենց աշխատանքը սովորական ռեժիմով։ Նախակրթարանները մեկ շաբաթ ժամկետով կարանտինի էին անցել հունիսի 17-ից՝ բացահայտված ջրծաղիկի և կարմրուկի դեպքերի պատճառով։ Կարանտինում են մնում Խուլգումո և Խորենիա գյուղերի մանկապարտեզները, ինչպես նաև Բավրա գյուղի երեխաները դեռ մեկ շաբաթ չեն հաճախի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ։
Կարմրուկի և ջրծաղիկի տարածված դեպքերի պատճառով շրջանի մի շարք մանկապարտեզներ անցել էին կարանտինի։ Բարալեթ և Կաջո գյուղերի մանկապարտեզներն այսօրվանից վերսկսել են իրենց աշխատանքը։ Ինչպես նաև մեկ շաբաթ կարանտին էր սահմանաված Օրջա գյուղի երեխաների համար, ովքեր հաճախում են քաղաքի թիվ 3 մանկապարտեզ։ Գյուղի բուժքույրն ստուգումներ է անցկացրել, նոր դեպքեր չեն հաստատվել, և ըստ այդմ՝ Օրջայի երեխաներն այսօր հաճախել են մանկապարտեզ։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ից մեկ շաբաթով կարանտին է սահմանավել Խուլգումոյի և Խորենիայի մանկապարտեզների համար։
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով: