Նոյեմբերի 22-ին, «New Project» ընկերությունը ավարտել է Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Սակայն զբոսայգին կրկին խնամված ու գեղեցիկ չի երևում:

«New Project» ընկերությունը այգու վերանորոգման աշխատանքներն իրականացրել է 279 հազար լարի գումարով: Համաձայն վերականգնման նախագծի, Խաս Բախչա այգում ասֆալտը պետք է փոխարինվեր սալիկներով, ինչպես նաև պետք է վերանորոգվեր շատրվանը և մարզասաարքեր տեղադրվեր:

DSC_6742

DSC_6745

Վերանորոգման աշխատանքները պետք է տևեր 3 ամիս: Սակայն աշխատանքները սկսվեցին մայիսի 22-ին և տևեցին մինչև նոյեմբեր, այսինքն՝ 7 ամիս: Աշխատանքների կատարման պայմանագիրը երկարաձգվել է:

Ընկերությունն այգում ավարտել է իր գործը, սակայն այգում աշխատանքները չեն ավարտվել: Մնացել է ավարտին հասցնել լուսավորությունը և մաքրել տարածքը: Այգու լուսավորությունը և բարեկարգման աշխատանքները կիրականացնի Ախալքալաքի սերվիս կենտրոնը:

«Միայն կենտրոնական մալուխն է դրսում, քանի որ երկու օր առաջ այգում միջոցառում էր: Դեռ ամեն ինչ ավարտված չէ, աշխատանքներ կան անելու: Մնացել է ևս 17 պլաֆոն տեղադրել: Ինչ վերաբերում է մաքրությանը, մենք առանց այդ էլ դա անում էինք: Ինչպես նաև, մենք այս տարի ինչքան կարողացել հող ենք լցրել, մոտ 21 մեքենա (յուրաքանչյուր մեքենա նվազագույնը 8 քառ/մետր), որպեսզի տարածքը հավասարեցնենք, մյուս տարի ևս այդպես կանենք»,- ասաց Սերվիս կենտրոնի տնօրենը:

DSC_6749

DSC_6751

Այգու չորս կողմի դարբասները հանվել են, քարե ցանկապատը չի հղկվել, պատերին դեռ երևում են քաղաքական գովազդի հետքերը: Չնայած այն հանգամանքին, որ բնակչությունը հետաքրքրված էր, թե ինչ գույնի է ներկվելու այգու ցանկապատը, միևնույն է, ցանկապատը ներկվել է այն գույնի, ինչ մինչ վերանորոգումն էր: Տաղավարը, ինչպես ահավոր կար, այդպես էլ մնացել է: Տեղադրվել են մարզասարքեր, ավելացվել են նստարաններ և աղբամաններ: Ինչպես վերանորոգումից առաջ, այնպես էլ հիմա այգում բացակայում է ընդհանուր դիզայնը: Մնացել է հին տնակը, որը վարձակալողները ներկել են իրենց ճաշակով: Եթե նախատեսված էր այգու ասֆալտապատ տարածքը փոխարինել քարե սալիկներով, ապա մյուսը հատվածը կրկին ասֆալտապատվել է:

DSC_6792

DSC_6757

DSC_6760

«Խաչ Բախչա զբոսայգում վերանորոգումն ավարտելու համար թեթև գործեր են մնացել: Տեխնիկական աշխատանքներ են մնացել կապված փաստաթղթերի հետ: Մենք հանձնման և ընդունման ակտ պետք է ստորագրենք: Եկեք մեկը մյուսի հետ չխառնենք, վերանորոգումը կատարել է մի ընկերություն, որի մեջ մտնում էր շատրվանը և մնացածը, դա վերջացրել են: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրականության հետ կապված հարցերին, դա անում է Սերվիս կենտրոնը: Տեղադրված լուսավորությունը, ինչ նախատեսված է, սկսել են մի քանի օր առաջ: Ընդհանուր այգին մեր ուշադրության կենտրոնում է, ոչ մի թերություն և բացթողում չի լինի», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

DSC_6763

DSC_6783

Հիշեցնենք, որ մինչ այդ «Խաս Բախչա» քաղաքային զբոսայգին վերջին անգամ վերանորոգվել էր 2015 թվականին: Այն ժամանակ տեղական բյուջեից հատկացվել էր 115 000 լարի: Ախալքալաքի զբոսայգին 140 տարեկան է, այն հիմնադրել է Ստեփանոս Անանիկյանը: