2015թ.-ի ապրիլին Մասիս Հունանյանը թողարկեց իր առաջին երաժշտական ալբոմը: Այն երգչի մենահամերգի ձայնասկավառակն է:
Մասիս Հունանյանի առաջին ալբոմն իր տեսակով բազմաոճ է՝ ժողովրդական երգերից մինչև էստրադային:
Ծագումով ջավախքցի երգիչն առաջիկայում հանրությանը կներկայանա նաև նոր ծրագրերով. «Շատ ծրագրեր ունեմ, սակայն չեմ ուզում շատ պատմել այդ ամենի մասին, միայն կասեմ, որ շուտով զորամասերում համերգ կտամ: Կարծում եմ ճիշտ ժամանակն է սահմաններ այցելելու և մեր զինվորներին ոգևորելու»,- պատմեց երիտասարդ երգիչ Մասիս Հունանյանը:
Մասիս Հունանյանը կերգի նաև իր հայրենակիցների համար: Աշնանը նախատեսվում է նրա համերգը Ջավախքում:
«Ջավախքում ապրում են երգը գնահատող ու երգարվեստին մոտ կանգնած այնպիսի մի հրաշք ժողովուրդ, որ ցանկացած երգչի համար Ջավախքում համերգով հանդես գալն անչափ հաճելի է, իսկ ես միշտ ուզում եմ երգեմ իմ հայրենակիցների համար: Ջավախքի հետ կապված կան նոր բարեգործական ծրագրեր, ինչը կարծում եմ շատ ոգևորող ու ողջունելի քայլ է, բայց դա թող մնա անակնկալ…»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչը:
Վերջինս համերգներով հանդես կգա նաև Երևանում, մարզերում և արտերկրում: