Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, Ախալքալաքում 70 ընտրատեղամասերի մշակված արձանագրությունների արդյունքում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը համամասնական ցուցակներով առաջատարն է:

Կուսակցությունները, որոնք Ախալքալաքում մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքել են.

Համար 1. «Երրորդ ուժ. Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցություն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում հավաքել է 206 ձայն (1.18%):
Համար 2. «Եվրոպական Վրաստան»՝ հավաքել է 953 ձայն (5.47%):
Համար 5. «Միասնական ազգային շարժում»՝ 1367 ձայն (7,85%):
Համար 6. «Եվրոպական դեմոկրատներ»՝ 155 ձայն (0,89%):
Համար 8. «Հայրենասերների դաշինք»՝ 297 ձայն (1,71%):
Համար 9. «Լելո»՝ 612 ձայն (3,52%):
Համար 10. Շալվա Նաթելաշվիլի. «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 22 ձայն (0,13%):
Համար 25. «Գախարիա. Հանուն Վրաստանի»՝ 437 ձայն (2,51%):
Համար 36. «Գիրչի»՝ 23 ձայն (0,13%):
Համար 37. «Ազատ Վրաստան»՝ 21 ձայն (0,11%):
Համար 41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 13 317 ձայն (76.5%):

Այսպիսով, 3 տոկոսանոց ընտրաշեմը հաղթահարել է 4 կուսակցություն՝ «Եվրոպական Վրաստան», «Միասնական ազգային շարժում», «Լելո», «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»: