Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ընդունելություն է հայտարարում Ջավախքի դիմորդներին՝ առանց որևէ ընդունելության քննության։ Ցանացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։ Համալսարանում սովորելու և ավելի մանրամասն տեղեկությունների համար շրջանավարտները կարող են Ախալքալաքում  մասնակցել հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը՝ 14։00-ին, Միմինո սրճարանում։

«Հեե՜յ Ջավախքու մանչեր, գիդե՞ք որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընդունելության հնարավորություն ունես (առկա/հեռակա բակալավրիատ և առկա մագիստրատուրա) առանց ընդունելության քննությունների՝ գիտելիքների ստուգման միջոցով, որին կարող ես դիմել մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ բակալավրիատի դեպքում, իսկ մագիստրատուրայի դեպքում՝ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:

Ձե՛ռք բեր ժամանակին համահունչ գիտելիքներ, դարձի´ր որակյալ մասնագետ աշխատաշուկայում»,- կարդում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տարածած հաղորդագրությունում:

Գյումրու մասնաճյուղը Ջավախքի շրջանավարտների սովորելու է հրավիրում հետևյալ մասնագիտություններով․

բակալավրիատ՝

  • ֆինանսներ,
  • մարքեթինգ,
  • հաշվ․հաշվառում և հարկում,
  • կառավարում։

մագիստրատուրա՝

  • գործարար վարչարարություն
  • մաքսային վարչարարություն
  • բանկային գործունեության կազմակերպում։

Գործում է ճկուն զեղչային համակարգ 30%, 50%, 70%:

Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն առաջին երեք դիմորդներին մեկ տարի կապահովի կացարանով։

hamalsaran