Success card-ը, որը թարգմանաբար նշանակում է «Հաջողության քարտ», SGBA Հաջողակ Վրաստանի բիզնես ասոցիացիայի-ի առաջարկած ուսանողական քարտն է, որը ձեռք բերելուց հետո ուսանողները կստանան հնարավորություն օգտվելու success card-ի բացառիկ ուսանողական զեղչերից: SGBA-ի հայտարարության համաձայն՝ քարտը ուսանողներին կտա հնարավորություն խնայել իրենց ֆինանսները և զարգացնել ունակություները, բավականին մատչելի գներով հաճախել տարբեր հաստատություներ:

Դա կլինի ատամնաբուժարան, գեղեցկության սրահ, լողավազան, ֆիթնես սրահ, ռեստորան, հագուստի խանութ և այլն: Հարկ է նաև նշել, որ 1000-ից ավել հաստատություններում գործում է մինչև 50% զեղչ:

«Հաջողության քարտը» կարող են ձեռք բերել բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք պետք է գրանցվեն առցանց տարբերակով: Գրանցվելուց հետո ուսանողները քարտը կարող են ձեռք բերել ընդամենը 5 լարիով:

Succes card կարող են ձեռք բերել նաև ուսուցիչները և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

Գրանցման համար հարկավոր է անցնել հղումով և լրացնել անձնական տվյալները՝ անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար և ID-քարտի համարը(პირადი ნომერი), ապա կատարել վճարումը բանկային քարտի միջոցով: