Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը Դիլիսկա գյուղի մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհու թափուր աշխատատեղի համար հայտարարել է մրցույթ։
Թափուր աշխատատեղի մասին հայտարարվել էր նոյեմբերի 14-ին, և հայտերն ընդունվում են այդ օրվանից ցայսօր, այսինքն, մինչև նոյեմբերի 16-ի աշխատանքային օրվա ավարտը: Մրցույթին կմասնակցեն, ինչպես ընթացիկ թափուր աշխատատեղին հայտ ներկայացրած դիմողներն, այնպես էլ նրանք, ովքեր հայտ էին ներկայացրել մանկապարտեզների նախորդ թափուր աշխատատեղերի համար:
Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանի խոսքերով, նախապատվությունը կտրվի երաժշտական կրթություն ունեցող մարդկանց, իսկ եթե նման թեկնածուներ չլինեն, նախապատվությունը կտրվի բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուներին: