Գորիի մունիցիպալ դպրոցներից մեկի կենսաբանության ուսուցիչ Նինո Փսուտուրին ճանաչվել է Վրաստանի տարվա ուսուցիչ, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Նա ստացել է ուսուցչի ազգային մրցանակ՝ 15 հազար լարի և իրավունք՝ մասնակցելու միջազգային «Global Teacher Award» մրցույթին:
Լավագույն հնգյակում ընդգրկված Վրաստանի տարբեր շրջանների ուսուցիչները կստանան հինգ հազար լարի, իսկ երկու հազարական լարի նրանք, ովքեր ընդգրկվել են լավագույն տասնյակում։
Ազգային մրցանակը սահմանվել է Վրաստանի «Կրթական կոալիցիայի» կողմից և այն ուսուցչի մասնագիտությունը հանրահռչակելու համաշխարհային արշավի մասն է կազմում:
Հոկտեմբերին Վրաստանում կհայտարարվի ուսուցչական ևս մեկ մրցանակի դափնեկիրը՝ պետական, որը սահմանում է կրթության նախարարությունը։ Կրթության նախարարության 10 հազար լարի մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 27-ին՝ Ուսուցչի ազգային օրվա առթիվ։