Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների բողոքի առնչությամբ, ովքեր պահանջում են 2021-2022 ուսումնական տարին ավարտել հիբրիդային ռեժիմով։
Նախարարությունը կոչ է անում ԹՊՀ-ին ապահովել ուսանողական կացարաններում ազատ տեղերի յուրացումը և 2021-2022 ուսումնական տարին ավարտել հիբրիդային ռեժիմով։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը Թբիլիսիի պետական համալսարանի ղեկավարությանը կոչ է անում հնարավորինս հաշվի առնել ուսանողների վիճակը՝ ապահովել ուսանողական հանրակացարանում ազատ տարածքի յուրացումը, նրանց տեղաբաշխումը և 2021-2022 ուսումնական տարին ավարտել հիբրիդային ռեժիմով։
Ինչպես գիտեք, բուհերն ինքնուրույն որոշումներ են կայացնում ուսումնական գործընթացի վերաբերյալ իրենց ինքնավարության շրջանակներում: Նախարարությունը հուսով է, որ Թբիլիսիի պետական համալսարանը հնարավորինս հաշվի կառնի ուսանողների պահանջները և համապատասխան որոշում կկայացնի»,- ասված է կրթության նախարարության հաղորդագրության մեջ։