Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում ավարտվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ կառուցվել է 1836 մ երկարությամբ և 5,5 մ լայնությամբ ճանապարհ, որի համար ծախսվել է 1 049 164 լարի։
Ախալքալաքի քաղաքապետն ու տեղակալը, ինչպես նաև համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ տեղում ծանոթացել են և գնահատել կատարված ենթակառուցվածքային աշխատանքները։
«Գոմանի գյուղամիջյան դեպի Օլավերդ գյուղ տանող ճանապարհն ենք ասֆալտապատել։ Հիմնական աշխատանքներն ավարտվել են։ Տեղում արձանագրել ենք փոքր տեխնիկական խնդիրներ և խնդրել շինարարին շտկել, ավելի ճիշտ, ըստ նախագծի՝ նման բան նախատեսված չէր, բայց մեր խնդրանքն է շինարարին, այն հատվածում, որտեղ ասֆալտը վերջանում է արհեստական հողային ջրատարներ կառուցի, որպեսզի ասֆալտն ավելի երկար կյանք ունենա։ Քաի որ տվյալ ճանապարհի ձախակողմյան հատվածում սարալանջ է, որպեսզի վերևից ջուրը չհոսի և չքանդի ճանապարհը»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ընդգծենք, որ Գոմանի գյուղամիջյան ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 1 049 164 լարի, որը հատկացվել է Տարածաշրջանային հիմնադրամից և Ախալքալաքի տեղական բյուջեից։
Տվյալ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։
Կատարված աշխատանքների որակի երաշխիքային ժամկետը 3 տարի է: Երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում որևէ թերություն հայտնաբերելու դեպքում ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետներում, իր միջոցներով վերացնել այն։
Կարդացեք նաև՝