Հունիսի 20-ին, Ախալքալաքի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ ACCESS ծրագրի փակման արարողությունը։ Այս անվճար ծրագիրը միտված է Վրաստանում անգլերենի դասավանդմանը և հանրահռչակմանը:

Ողջ ուսումնական տարին անգլերեն սովորող պատանիներն այսօր հետաքրքիր միջոցառում էին պատրաստել, նրանք հանդես եկան անգլերենով, երգեցին հայերեն և անգլերեն, պարեցին վրացական և ժամանակակից պարեր, նվագեցին կիթառ, ցուցադրեցին իրենց հմտությունները արվեստի մեջ, նվագեցին դաշնամուր, նաև ցույց տվեցին իրենց խոհարարական կարողությունները…

11

88

44

Ծրագիրը, որով նրանք սովորում էին անգլերեն, կոչվում է «Անգլերեն լեզվի մատչելիության կրթաթոշակային ծրագիր», ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Այս տարի «ACCESS» ծրագիրը, ինչպես համառոտ կոչվում է այս ծրագիրը, նշում է իր գոյության 20-ամյակը ողջ աշխարհում։ ACCESS-ը Վրաստանում գործում է 2010 թվականից։ Ախալքալաքում այս ծրագրի շրջանակներում 2 խումբ ամբողջությամբ անվճար սովորում է անգլերեն։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան գործընկեր PH International ՝ «Նախագիծ ներդաշնակության» ղեկավարությամբ: ACCESS-ն ունի ավելի քան 3000 կրթաթոշակառու Վրաստանում: Ծրագրի նպատակն է ամրապնդել անգլերեն լեզվի իմացությունը և զարգացնել անձնական հմտություններն ու որակները՝ ապագայում զբաղվածության հեռանկարները մեծացնելու նպատակով:

22

33

77

Ախալքալաքում այս տարի ավարտել են անգլերենի ուսուցումը 14-ից 16 տարեկան 30 պատանի։ Եզրափակիչ փուլում ծրագրի ուսուցիչներ Լեյլա Ավագյանը և Անահիտ Նահատակյանը պետք է անցկացնեն 5-օրյա ճամբար, որի շրջանակներում այսօր կազմակերպվել է վկայականների հանձնման արարողություն։ Ուսումնական տարվա սկզբին դեռահասները շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ հանդիպումներ են ունեցել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ և տարբեր արդիական ու հետաքրքիր թեմաներով։ Այդ նպատակով տեղի ուսուցիչները վերապատրաստումներ և սեմինարներ են անցնում: Այժմ ACCESS ծրագրի կրթաթոշակառուներ (alumni) են դարձել նաև ախալքալաքցի դեռահասները։

55

Արարողությանը ներկա էին նաև Նինոծմինդայի պատանիները։