Երկրորդ օրն Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մունիցիպալ առաջնության շրջանակներում կայացան ֆուտբոլային հանդիպումները։ Առաջնությանը մասնակցում են 24 թիմեր տարբեր գյուղերից և Ախալքալաք քաղաքից:

Մունիցիպալ առաջնությունը մեկնարկել է հունիսի 18-ին։ Երեկ, այսօր և վաղը կայանում է առաջնության առաջին փուլը։ Ամեն օր խաղում է 8 թիմ։ Խաղերն անցկացվում են օլիմպիական համակարգով, պարտվող թիմը դուրս է մնում առաջնությունից։ Առաջին փուլի արդյունքում երկրորդ փուլ դուրս կգան 12 թիմեր։ Երկրորդ փուլը նախատեսվում է սկսել հունիսի 21-ին և կտևի 2 օր։ Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան 3-րդ փուլում։

Եզրափակիչ դուրս եկած թիմերը Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն նվերներով և պատվոգրերով։