Ավարտվեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության A խմբի խաղերը, որը մեկնարկել էր 2022 թվականի ապրիլին։ Ախալքալաքի «Աբուլը» առաջնության լավագույն հնգյակի 5-րդ հորիզոնականում է։

football

Առաջնությանը ամբողջ Վրաստանից մասնակցել է 14 թիմ, կայացել է 26 հանդիպում։

Մրցաշրջանի ընթացքում «Աբուլ» թիմը տարել է 12 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 9 պարտություն։

Այսպիսով, Վրաստանի ֆուտբոլի առաջնության A խմբի առաջին հորիզոնականում է «Վարկեթիլի 2» թիմը, երկրորդ հորիզոնականում է «Գլդանի» թիմը, երրորդում՝ «Իվերիան», 4-րդ հորիզոնականում է «Ցխումին» և 5-րդ հորիզոնականում` Ախալքալաքի «Աբուլը»։

Առաջնության վերջին խաղը կայացավ նոյեմբերի 16-ին՝ Ախալցիխեում։