Տնօրենի պաշտոնի համար թեկնածուների ցուցակից տնօրենները հաստատվել են դպրոցի հոգաբարձուների խորհուրդների կողմից: Քննարկվել է 639 թեկնածուի թեկնածություն։ Ախալքալաքի մունիցիպալիտետում հունիսի 19-ին հոգաբարձուների խորհուրդները հաստատել են 8 դպրոցների տնօրեններին։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը նախկինում հաստատել էր հանրային դպրոցների տնօրենների թեկնածուների ցուցակը, որում ընդգրկված էին հատուկ քննություններ հանձնած 639 թեկնածուները։ Դիմորդների թեկնածությունները քննարկվել են հոգաբարձուների խորհուրդների կողմից։ Դրանցից 58 հանրային դպրոցներում կային մեկից ավելի թեկնածուներ, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բոլոր 8 հանրային դպրոցներն ունեին մեկական թեկնածու, ինչպես նշված է Etaloni.ge կայքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում տնօրեններ են նշանակվել հետևյալ հանրային դպրոցներում.
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում տնօրեն է դարձել Անահիտ Աբգարյանը (վերջին մի քանի տարիներին եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը)
Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում՝ Նինո Սուդաձեն ( եղել է տնօրենի պաշտոնակատարը)
Թիվ 4 հանրային դպրոցում՝ Գայանե Կարախանյանը
Նոր տնօրեններ են հաստատվել նաև Կորխ, Կիրովական, Բուռնաշեթ, Վարևան, Ազմանա գյուղերի հանրային դպրոցներում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում նոր տնօրեններ են նշանակվել 7 դպրոցներում՝ Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցում, Փոքր Խանչալի, Օրոջալար, Սաթխա, Եֆրեմովկա և Գանձա գյուղի թիվ 1, թիվ 2 հանրային դպրոցում։
Նոր տնօրենների նշանակման գործընթացը շարունակվում է, քանի որ որոշ դպրոցներ դեռ ղեկավարում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները։