Այսօր Վրաստանում մեկնարկել են 2024 թվականի միասնական ազգային քննությունները։ Այս մասին հայտնում է քննությունների և գնահատման ազգային կենտրոնը:

Ըստ տեղեկության՝ քննության առաջին օրվա առաջին փուլին ներկայացել է այս սեսիայի համար նախատեսված դիմորդների ավելի քան 93 տոկոսը: Նկատվել է ուշացման մեկ դեպք: Այսօրվա երկրորդ սեսիայի գրանցումը բոլոր քննական կենտրոններում կսկսվի ժամը 14:00-ին և կտևի մեկ ժամ։

Ընդգծենք, որ 2024 թվականին միասնական ազգային ​​քննություններին գրանցվել է ավելի քան 47 000 դիմորդ: