Երեկ հանրային առողջապահության կենտրոնից ստացված տեղեկության համաձայն, ուսուցիչների մոտ կորոնավիրուս հաստատվելու պատճառով պետք է հեռավար ուսուցման անցնեին Ախալքալաքի թիվ 4 (Դ․ Դեմիճյանի անվան) և Վարևան գյուղի հանրային դպրոցները։ Սակայն նշված դպրոցներում ուսուցումը շարունակվում է առկա ռեժիմով:

Հունվարի 27-ին, ինչպես հայտնեցին Ախալքալաքի առողջապահության կենտրոնից, կենտրոնը խորհուրդ է տվել կրթական ռեսուրս կենտրոնին փակել դպրոցները և անցնել կարանտինի։ Jnews-ը փորձեց պարզել, թե ինչու է դպրոցներում ուսուցումն ընթանում դասասենյակներում:

Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի հետ հեռախոսազրույցում պարզ դարձավ, որ նրանք համապատասխան գրավոր խորհուրդ չեն ստացել Առողջապահության կենտրոնից, այդ իսկ պատճառով դպրոցները ուսուցումը շարունակել են առկա ռեժիմով։

Ինչ վերաբերում է Առողջապահության կենտրոնին, Jnews-ն առավոտվանից չի կարողանում կապ հաստատել տնօրինության հետ: