Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձի նոր քաղաքականությունը կկիրարկվի 2024 թվականի հուլիսի 1-ից: Նոր քաղաքականության համաձայն՝ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիի չափով։

Ըստ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության տեղեկության՝ այսօրվա դրությամբ համակարգում կա ավելի քան 52 հազար ուսուցիչ:

500 լարիով կբարձրանա առնվազն 21 հազար ուսուցչի աշխատավարձ,
600 լարիով կբարձրանա առնվազն 8000 ուսուցչի աշխատավարձ,
700 լարիով կբարձրանա առնվազն 5000 ուսուցչի աշխատավարձ,
800 լարիով կբարձրանա առնվազն 3000 ուսուցչի աշխատավարձ, որն ընդհանուր առմամբ ուսուցիչների 70 տոկոսից ավելին է։
Ուսուցիչների առնվազն 25 տոկոսի աշխատավարձը կբարձրանա 300-400 լարիի չափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ ոչ մի ուսուցիչ առանց աշխատավարձի բարձրացման չի մնա. առնվազն 200 լարիի ավելացումը, թեկուզ ժամային փոքր ծանրաբեռնվածության դեպքում, կգործի անխտիր բոլոր ուսուցիչների համար։ Այս կարգավիճակում է ուսուցիչների առնվազն 5 տոկոսը:

Ուշագրավ է նաև, որ աշխատավարձի բարեփոխմանը զուգահեռ մեկնարկում են նաև կարիերայի սխեմայի մշակման աշխատանքները։ Այդ նպատակով ԿԳԵ-ում ստեղծվում է հատուկ ներառական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Աշխատանքային խումբը մինչև այս տարվա ավարտը կմշակի բարելավված մոդել՝ հիմնված միջազգային փորձի և տեղական հետազոտությունների վրա։

Ընդգծենք. 2023/2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է գրեթե 64 հազար ուսուցիչ:

Աղբյուրը՝ Aliq Media