Վրաստանի ԿԳՆ-ի տեղեկություններով՝ ուսուցիչների աշխատավարձի կանոնակարգում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ ընտրովի առարկաների դասավանդումը կփոխհատուցվի աշխատավարձի նոր բանաձևով։
«Աշակերտների մտահորիզոնն ընդլայնելու և նրանց գիտելիքները հարստացնելու համար ազգային ուսումնական պլանը միջնակարգ մակարդակում սահմանում է կամընտիր առարկաների բազմազան ցանկ, ինչպես նաև հնարավորություն է տալիս դպրոցին՝ հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, կազմել այլ դասընթաց։ Ցանկից և նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ներառել ուսումնական գործընթացում։
Ընտրովի դասընթացները կվճարվեն աշխատավարձի նոր կարգով։
Դա վերաբերում է նաև օտար լեզուների խմբում ընդգրկված բոլոր առարկաներին և այն ընտրովի առարկաներին, որոնք ներառում են երկու կամ ավելի առարկայական խմբեր (օրինակ՝ մեդիագրագիտություն)»,- ասված է նախարարի հրամանում։
Աշխատավարձի նոր բանաձևի համաձայն՝ 2024 թվականի հուլիսից հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կախված է ոչ թե ուսուցչի կարգավիճակից (ավագ, ղեկավար, մենթոր), այլ աշխատանքային ժամային ծանրաբեռնվածությունից։
Աշխատավարձի նոր բանաձևի համաձայն՝ նախարարությունը չեղարկել է ուսուցիչների կարգավիճակի հավելավճարը և բարձրացրել ժամավճարը, ինչը հանգեցրել է որոշ ուսուցիչների դժգոհությանը։