Նոյեմբերի 18-ին Նինոծմինդայում անցկացվեց Վահան Տերյանի ստեղծագործությանը նվիրված երեկո։  

«Աշնան մեղեդի» միջոցառումը կազմակերպվել էր «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հովանու ներքո։

Երեկոյի ընթացքում հնչեցին Տերյանի բանաստեղծությունները հայերենով և վրացերենով, ինչպես նաև երգեր՝ Վահագ Ռաշի, Մավր Մկրտչյանի և այլոց կատարմամբ:

Mavr

Ելույթ ունեցան «Line up» կազմակերպության սաները, ովքեր վրացերենով արտասանեցին Տերյանի բանաստեղծությունները։

Երեկոյին մասնակցում էին արվեստագետներ Ախալքալաքից և Նինոծմինդայից, այդ թվում՝ Ալիկ Քսպոյանը, Սամվել Խոդիկյանը, ինչպես նաև ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը, «SEREC» ծրագրի Ախալքալաքի համակարգող Վաղարշակ Շահբեկյանը, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը և այլք։

vahan teryan handipum 

handipum 1

«Այսօր հետաքրքիր օր էր, քանի որ մենք կազմակերպել էինք գեղեցիկ մշակութային երեկո, մեզ հետ համագործակցել են ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանը։ Այսօր մենք ներկայացրեցինք Տերյան հայերենով և վրացերենով, կարելի է ասել այսօր հայ-վրացական երեկո էր»,- ասաց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը կարևորեց նման երեկոների անցկացումը և շնորհակալություն հայտնեց ՋԱՀ-ին՝ Վահան Տերյանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

ergich

«Մեծ աշխատանք է տարվել, մինչև առավոտյան ժամը 5-ը աշխատում էինք, ես հոգնած էի, և հիմա այդ հոգնածությունն անցավ։ Հաճելի երեկո էր, դուք լսեցիք, որ ես չէի կարողանում զսպել ինձ և ձայնակցում էի, և կարելի է ասել, որ սա ՋԱՀ-ի հերթական հաղթանակն է: Նման երեկոները շատ կարևոր են»,- ասաց Ալիկ Քսպոյանը։

Տերյանին նվիրված «Աշնան մեղեդի» վերտառությամբ երեկոյի ընթացքում հնչած բանաստեղծություններն ու երգերն ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով։