Հունիսի 4-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ վրացական Մառնեուլի քաղաքի «Իբերիա» ժողովրդական պարի համույթի համերգը, որը ելույթ ունեցավ տեղական, ախալքալաքյան «Մուրջի» համույթի՝ փառատոնի մասնակցելու համար Լեհաստան մեկնելու գումարը հավաքելու նպատակով:

Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իբերիա» համույթի համերգը։ Համերգի տոմսն արժեր 10 լարի, հավաքված գումարը կուղղվի «Մուրջի» համույթի ծախսերին՝ Վարշավայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։ Վրաստանն այս փառատոնին կներկայացնի Ախալքալաքի «Մուրջին», սակայն մասնակցության համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։

Դահլիճը գրեթե լեփ-լեցուն էր, վրացական պարերը դիտելու էին եկել նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Համերգը բացեց «Մուրջի» համույթը՝ ռաճուլի պարով։

«Իբերիա» համույթի հետ «Մուրջիին» աջակցելու համար համերգին ելույթ ունեցան նաև տեղի «Ջավախք» և Ախալցիխեի «Սամցխե» համույթները։

«Մուրջի» համույթի ղեկավարն իր խոսքում երախտագիտությունն ու շնորհակալություն հայտնեց Մառնեուլիի, Ախալցիխեի և Ախալքալաքի մունիցիպալ իշխանություններին տրանսպորտի, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար։