Նոյեմբերի 9-ին Վրաստանի արվեստի պալատ – մշակույթի պատմության թանգարանում տեղի է ունեցել վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Վրաստանի արվեստի պալատի ջանքերով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
cucahandes Tbilisi

Ցուցադրությունն անցնում է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացված վարպետի մի շարք գործեր` այդ թվում նվիրված վերջինիս ծննդավայրին` Թբիլիսիին։

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վրաց մշակութային և հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
cucahandes

Ողջույնի խոսքով հանդես են եկել թանգարանի տնօրեն Գիորգի Կալանդիան, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, նկարիչ Պյոտր Սարուխանովը։ Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծել է մշակույթի բացառիկ դերը ժողովուրդների մերձեցման գործում։

Ցուցադրությունը Վրաստանի արվեստի պալատում շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը։

cucahandes mardik