Վրաստանում ապրիլի 14-16-ը սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կկազմի 0, -1 աստիճան, արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում՝ -1, -3, իսկ Վրաստանի լեռնային շրջաններում՝ -2, -7 աստիճան:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է, որ ցուրտ եղանակը կարող է վնաս հասցնել պտղատու մշակաբույսերին: