Խորենիա գյուղի կամրջի վերականգնման մրցույթը շահած «Ճանապարհաշինության կառավարում №2» ՍՊԸ-ն արդեն սկսել է աշխատանքները։ Ընկերությունը վերականգնման աշխատանքները կիրականացնի 401 000 լարիով, նախնական 432202 լարի գումարի դեպքում։ Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքները։

Երկու-երեք օր առաջ, ըստ բնակիչների, Խորենիայի կամրջի վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են, թեև շինարարական ընկերությունից ասում են, որ մեկ շաբաթ է արդեն աշխատում են։

«Մենք շահել ենք մրցույթը, պայմանագրում գրված էր, որ կարող ենք սկսել մեկ ամսից։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկ շաբաթ առաջ սկսվել են »,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաճկաճաշվիլին։

Այս պահին շինարարները փոխում են Թափարվան գետի հունը, որի վրա է կառուցված կամուրջը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կամրջի հիմքերի ամրացման աշխատանքները։ Սկզբում այս աշխատանքները կիրականացվեն մի կողմից, հետո արդեն՝ մյուս կողմից:

Վերականգնման ընթացքում, որը պայմանագրի համաձայն պետք է ավարտվի 3 ամսվա ընթացքում, գետի վրայով, քարերով լցված, ժամանակավոր ճանապարհ կկառուցվի հետիոտների համար, իսկ մեքենաները կշարժվեն մեկ այլ գյուղական ճանապարհով՝ Խոսպիո գյուղով։

Խորենիա գյուղի բնակիչները գոհ են, որ իշխանությունները վերջապես վերականգնում են կամուրջը, որը երկար ժամանակ վթարային վիճակում էր։ Դեռևս չեն խոսում այլընտրանքային ճանապարհների հարմարության կամ անհարմարության մասին, որոնք կլինեն վերականգնման ընթացքում, քանի որ կամուրջը դեռ փակ չէ տեղաշարժի համար։

Խորենիա գյուղի կամուրջը վթարային է

«Մենք գոհ ենք, վերականգնումը շատ անհրաժեշտ էր»,- ասում է Խորենիա գյուղի բնակիչ Ռոբերտ Կարապետյանը։

most

Մելտոնյան Սուրենը հույս ունի, որ կամրջի վերականգնումից հետո Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց գյուղ տանող ճանապարհը, որը գտնվում է անմխիթար վիճակում, ևս կասֆալտապատվի։

Խորենիա գյուղի կամուրջը կառուցվել է 1961 թվականին և միայն մեկ անգամ է վերականգնվել՝ 90-ականներին։

Վերականգնման շրջանակներում կամրացվեն բետոնե հիմքերը, կփոխվեն կամրջի ցանկապատն ու ճանապարհի մակերեսի ծածկույթը։ Կամուրջի վրա հետիոտնային մայթ նախատեսված չէ։ Կամուրջի երկարությունը 64 մետր է։