Մինչև 2026 թվականը Վրաստանում բոլոր դպրոցական դասագրքերը կվերագրվեն այնպես, որ համապատասխանեն «ազգային ոգուն» և հանրակրթության նպատակներին։ Այս մասին հունիսի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին։
«Ես կարող եմ հասարակությանը խոստանալ, որ ոչ ուշ, քան 2026 ուսումնական տարվա սկիզբը, մենք կփորձենք բոլոր դասագրքերը թարմացնել, վերաշարադրել կամ հարմարեցնել ազգային նպատակներին, որոնք մենք ամրագրել ենք ծրագրում։ Առավելագույնը 2 տարի հետո գրասեղանների վրա կլինեն նոր դասագրքեր բոլոր դասարանների, բոլոր առարկաների համար»,- հայտարարել է Ամիլախվարին։
2024 թվականին Վրաստանի իշխանությունները որոշել են փոխել ընդհանուր կրթության պլանը, որն առաջին անգամ ընդունվել է 20 տարի առաջ և դրանից հետո չի թարմացվել։
Վրաստանի կրթության նախարարությունը նախագիծ է պատրաստել ընդհանուր կրթության ազգային նպատակների վերաբերյալ, որի հիման վրա պետք է փոխվի դպրոցական ծրագիրը։
Փաստաթղթի հեղինակները հիմնական նպատակն անվանում են իրավական և սոցիալական պետություն կառուցելը։ Ծրագիրը թվարկում է այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հարգանքը ընտանիքի ինստիտուտի, հայրենասիրության, պետական լեզվի, պատմության և մշակույթի, էթնիկական բազմազանության, հանդուրժողականության և արդարության, բնապահպանական իրազեկման, թվային քաղաքացիականության և այլնի նկատմամբ:
Կարդացեք նաև՝