Այն դպրոցների ուսուցիչները, ովքեր փետրվարի 1-ից իրենց աշխատանքը վերսկսելու են դասասենյակներում, մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը PCR թեստավորում կանցնեն:
Վրաստանի կրթության և առողջապահության նախարարությունները համատեղ աշխատում են պարբերաբար ուսուցիչների թեստավորումն ապահովելու ուղղությամբ:
Ինչպես «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են Կրթության նախարարությունից, այս որոշումը չի տարածվում Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսի դպրոցների վրա:
«Աշխատանքային գործընթաց է և որոշում, թե ով և երբ պետք է դպրոցներում թեստավորվի: Շուտով այս մասին կտեղեկացնենք դպրոցներին: Համապատասխանաբար, նրանք կկարողանան կազմակերպել այս գործընթացը: Արձանագրությունը, որը ներկայումս մշակվում է, կներառի բոլոր դպրոցները, բացառությամբ՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի: Այս աշխատանքային գործընթացը շուտով կավարտվի», – հայտնել են ԿԳ նախարարությունից:
Միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ, փետրվարի 1-ից Բաթումի, Զուգդիդի, Գորի, Փոթի և Թելավի դպրոցները կշարունակեն ուսումը իրական միջավայրում՝ դասասենյակներում: