ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանի բնակչության վերաբերմունքը երկրի Եվրո-Ատլանտյան ապագայի վերաբերյալ հարցման տվյալները:
ՆԱՏՕ-ին ինտեգրումը ընդունելի է հարցվողների 61%-ի մոտ: 25%-ը ասում են, որ ՆԱՏՕ ինտեգրումը իրենց համար անընդունելի է:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել այս ուղղությամբ քաղաքական բաղադրիչը, և ցույց է տվել, որ Եվրո-ատլանտյան ինտեգրման կողմնակիցների միջև ավելի շատ են «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները, քան «Վրացական երազանքի»:
NDI հետազոտությանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ: Զեկույցը պարունակում է հարցերի լայն սպեկտր: Այսօր հրապարակվել է հետազոտությունների մի մասը: Վրաստանում Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակը, ուսումնասիրության քաղաքական մասը կհրապարակի չորեքշաբթի:
Այն հարցին, թե որ ուղղությամբ է զարգանում Վրաստանը, հարցվողների 36%-ը նշել է, որ երկիրը ընդհանրապես չի փոխվում: Այս ցուցանիշը աճել է վերջին տարիների ընթացքում: 32%-ը կարծում է, որ Վրաստանի զարգացումը ճիշտ ուղղու վրա է: 27%-ը ասում են, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հարցումների ընթացքը ընդգրկում է նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածը:
Հարցվածների մեծամասնությունը` 54%-ը կարծում է, որ երկրի վեկտորը պետք է լինի արևմտամետ, սակայն Վրաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ: 18%-ը կարծում է, որ քաղաքականությունը պետք է լինի ռուսամետ, բայց լավ հարաբերություններ ունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Ակնհայտ արևմտամետ են համարվում` 12%-ը, իսկ 9%-ը` ռուսամետ:
Լուսինե Աստոյան