Ադրբեջանի իշխանությունները Վրաստանը դարձնում են հայ-ադրբեջանական հակամարտության կողմ՝ իրենց ռազմական դիրքերը տեղակայելով վրացական տարածքում և վերահսկողություն հաստատել 200 հա վրացական տարածքի նկատմամբ: Այս մասին հայտնում են «Օրբելի» կենտրոնի փորձագետները:

Ադրբեջանական ռազմական դիրքերը տեղափոխվել են Վրաստանի տարածք՝ հայ զինվորականների դիրքերը դիտարկելու համար: Այս տեղաշարժումներն իրականացվել են 2019 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին:

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են Վրաստանը վերածել հակամարտության կողմի: Ամենայն հավանականությամբ, նրանց նպատակն էր վերցնել լեռը (խմբ. Բաբաքյար), դիրքերը առաջ քաշել, ավելի լավ դիրք զբաղեցնել: Ամենայն հավանականությամբ, նրանք փորձել են օգտագործելով Վրաստանի տարածքը՝ հայերի դիրքերի նկատմամբ առավելություն ստանալ»,- ասում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Հայկական զորքերը, նկատելով ադրբեջանական դիրքերի այս տեղաշարժումները, ի պատասխան դրան, նրանք էլ են առաջ շարժվել՝ մոտ 1,5 կմ հեռավորության վրա, բայց տեղակայվել են հենց հայ-ադրբեջանական սահմանին՝ առանց սահմանը խախտելու:

«Եթե նայեք քարտեզին, ապա ավելի հեշտ կլիներ, որ հայերը մուտք գործեին ադրբեջանական դիրքեր Վրաստանի տարածքով, բայց հայկական կողմը, հարգելով Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, չգնաց այդ քայլին, իսկ ադրբեջանական կողմը խախտեց Վրաստանի ինքնիշխանությունը», – ասում է փորձագետը:

4-Babakyar-2019-04-27-1

«Օրբելի» կենտրոնի փորձագետների կողմից Վրաստանում ադրբեջանական ռազմական դիրքերի տեղաշարժի վերաբերյալ հոդվածը հրապարակվել է «Bellingcat»-ի անգլերեն հրատարակությունում:

Ադրբեջանական կողմը Բաբաքյար լեռան վրա մեկ դիրք գրավել էր դեռ 2008-ին, և այդ մասում նրանք ունեն դիրքեր, որոնք տեղակայված են գրեթե մինչ Կարմիր կամուրջ:

«Այս դիրքերից մեկը, եթե հետազոտենք Google-ի քարտեզներով, գտնվում է Վրաստանի մաքսակետից 300 մետր հեռավորության վրա և ավելի բարձր հենակետում: Նրանք առնվազն վրացական անցակետը վերահսկելու հնարավորություն ունեն», – ասում է Տարոն Հովհաննիսյանը:

8-Red-bridge-2019

Ճիշտ է, Հարավային Կովկասի երկրների միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան չի իրականացվել մինչև վերջ, բայց ընդունված է համարել գոյություն ունեցող սահմաններից դուրս, բայց Սովետական Միության գլխավոր շտաբի կողմից գծագրված սահմանների հիման վրա, որոնք բոլոր կողմերի կողմից ընդունված են որպես սահմաններ, Բաբաքյար լեռան գագաթը գտնվում է Վրաստանի տարածքում:

Ադրբեջանի դիրքերը տեղակայված են Վրաստանի տարածքի մոտ 200 հեկտարի վրա՝ Բաբաքյար լեռան գագաթից մինչև Կարմիր կամուրջ:

Ինչ են մտածում Վրաստանում այս մասին, ինչպես են իշխանությունները նայում դրան, մենք կփորձենք պարզել մոտ ապագայում: