Վրաց-ռուսական սահման տանող ավտոճանապարհի երթեւեկությունը ազատ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Երկուշաբթի, ինտենսիվ մաքրման աշխատանքներից հետո, ուղեւորատար ավտոմեքենաների համար բացվել էր Գուդաուրի-Կոբի հատվածը: Այնուամենայնիվ, սահմանափակումներ էին գործում կցասայլերով եւ կիսակցասայլերով մեքենաների համար:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում երթեւեկությունն ազատ է», – ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով՝ միայն ավալանշ թունելներով:
Թունելներում 30 կամ ավելի տեղ ունեցող, կցասայլերով եւ կիսակցասայլերով տրանսպորտի երթևեկությունը կիրականացվի միակողմանիորեն: Ճանապարհին նշված ռեժիմի հսկողությունն ապահովում է ոստիկանությունը: