Հեռախոսազրույց է կայացել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Գործընկերները քննարկել են Վրաստան-Հայաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։
Բացի այդ, Հայաստանի վարչապետը վրացի գործընկերոջը տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։
Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում սերտ համագործակցության և ընթացիկ հարցերի շուրջ։