Magticom ընկերությունը բաժանորդներին զգուշացնում է խաբեբայության մասին:

Համաձայն ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության՝ առավոտվանից MagtiCom-ի բաժանորդները բաց թողած հեռախոսազանգ են ստանում միջազգային համարներից, այդ զանգերի կոդերը կարող են լինել՝ 338, 3246, 3490, 3705, 3712, 4367 համարներով:

«Համարները միջազգային են և զանգահարելու դեպքում հեռախոսի հաշվից գումար է անհետանում», – ասվում է MagtiCom-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս ուղղություններն արդեն արգելափակված են, բայց ընկերությունը խորհուրդ է տալիս, որ եթե արտասահմանից զանգի չեք սպասում, ապա խուսափեք անծանոթ համարներից, որպեսզի չտուժեք», – հայտարարում են MagtiCom ընկերությունից: