Jnews-ի խմբագրությունը Ախալքալաքի բնակիչներից հեռախոսազանգ և լուսանկարներ է ստացել, որ Տաշվանկա հանգստյան գոտում աղբահանության խնդիրն անտեսվում է:
Բնակիչներից մեկը լուսանկարել է հանգստյան գոտում կուտակված աղբը և ուղարկել Jnews-ի խմբագրություն։
«Արդեն 4 օր է նույն վիճակն է։ Առաջին անգամ, որ նկատեցի մտածեցի, որ ուղղակի այսօր չեն մաքրել աղբամանը, բայց՝ ոչ, արդեն քանի օր է նույն վիճակն է։ Մեր հանգստյան գոտին իրականում անհանգստության գոտի է դարձել։ Խոզանոց է, պարզապես ամոթ է։ Այստեղ ժամանակ անցկացնողներին եմ դիմում՝ մի թափեք աղբը, ի վերջո դուք եք այստեղ հանգստանում, ինչքան կարելի է այսպես ապրել։ Մեր ժողովուրդն այդպես էլ չսովորեց աղբը չթափել։ Տեղական իշխանություններին կոչ եմ անում ինչ-որ տուգանքներ կիրառել, մեկ երկուսին որ տուգանեն, երրորդը նույն բանը չի անի»,- ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Jnews-ը Ախալքալաքի սպասարկման կենտրոնից փորձեց ճշտել, թե վերջին անգամ ե՞րբ է աղբահանություն կատարվել Տաշվանկա հանգստան գոտու տարածքում։
«Վերջին անգամ Տավշանկա հանգստյան գոտուց աղբը հանել ենք 3 օր առաջ, բայց այսօր առավոտյան անձամբ եմ եղել այդ տարածքում և տեսել, թե ինչ վիճակ է։ Ահավոր է, մեր ժողովուրդը խոզի նման է իրեն պահում։ Մենակ տեսնեք թե ինչ է կատարվում այդտեղ։ Վաղը անպայման մեքենա կուղարկեմ, որպեսզի հեռացնեն աղբը։ Ընդհանրապես երկու-երեք օրը մեկ Տավշանկայից աղբը հանում»,- ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։