Ախալքալաքի Ազատություն 70 հասցեում գտնվող շենքի բնակիչներն արդեն երկրորդ օրն է, ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցած վթարի պատճառով՝ զրկված են խմելու ջրից: Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից հայտնում են, վթարի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Առավոտյան JNEWS-ի խմբագրությունը բողոք ստցավ Ազատություն 70 հասցեում գտնվող շենքի բնակիչներից, որ երեկվանից խմելու ջուր չունեն:

«Ամառվա այս շոգին, երեկվանից ջուր չունենք, ջուրը փողոցով է հոսում: Արդեն անտանելի է, գոնե հայտնեն, թե երբ կլինի ջուր», – ասում է շենքի բնակիչներց մեկը։

JNEWS-ը Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից փորձեց պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ջրամատակարարումը վերականգնելու համար։

Ախալքալաքի սերվիս կենտրոնի ղեկավար Գիորգի Վախտանգիշվիլիի խոսքով, խողովակաշարում տեղի է ունեցել վթարի պատճառով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին վթարի վայրում աշխատանքներ են ընթանում և մինչև օրվա ավարտ ջրամատակարարումը կվերականգնվի։