Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները բողոքում են, որ Ազատության փողոցի վերջնամասում գտնվող փոսերը լցվում են ջրով, և այնտեղ կրկին սառնամանիքների պատճառով մերկասառույց կառաջանա: Քաղաքապետարանից խոստացել էին լուծել այս խնդիրը: Սակայն խնդիրը լուծվել է ժամանակավորապես, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը ջրանցք է փորել ճամփեզրին:

Իրավիճակը դեռ այսպիսին է.

1

Բայց սառնամանիքի մոտենալուն պես կարող է դառնալ այսպիսին.

Фото с прошлой зимы

Մունիցիպալիտետի այն բնակիչները, ովքեր հաճախ են օգտվում այս ճանապարհից (Կարտիկամ, Բավրա, Կուլիկամ, Աբուլ, Թախչա և Բուզավեթ և այլն), անհանգստացած են, որ շուտով կսկսվեն սաստիկ ցրտերը, և Ազատության փողոցի վերջնամասում գտնվող ջրափոսերը կվերածվեն մերկասառույցի:

«Անցյալ տարի նույնպես այս փոսերում ջուր էր կուտակվել, որի արդյունքում «սահադաշտ» էր գոյացել», – ասում է Գրիգորին:

Գերեզմանատան մոտ գոյացած «սահադաշտի» մերկասառույցը մաքրվեց

Մեքենաները, փողոցի այս հատվածի փոսերը շրջանցելու պատճառով հաճախ անցնում են հանդիպակած երթևեկելի գոտի կամ նույնիսկ մայթեր՝ դրանով իսկ ստեղծելով վթարային իրավիճակ:

Այստեղ խնդիրները շատ են: Մի կողմից փոսերը, որոնք այս տարի չեն վերանորոգվել տենդերին (հայտարարվել է 4 անգամ) մասնակիցների բացակայության պատճառով, մյուս կողմից ջուրը, որը հոսում է, երբ ջրատար մեքենաները ջրով են լցվում մոտակա աղբյուրից:

Ախալքալաքի քաղաքապետի առաջին տեղակալ Շալվա Բալախաձեն երեկ ասաց, որ շուտով համապատասխան հիմնարկներից մեկը քաղաքապետարանի խնդրանքով կլուծի այս հարցը:

Խնդիրը լուծվել է մասամբ և ժամանակավորապես: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը ճամփեզրին ջրանցք է փորել, որի արդյունքում աղբյուրից ջուրն այլեւս չի կարողանա արտահոսել փողոցով:

1

Այնուամենայնիվ, խնդրի մյուս մասը մնում է: Փոսերը կրկին կլցվեն ջրով՝ անձրևաջրերով կամ ցեխաջրերով և սառնամանիքների ժամանակ կպատվեն մերկասառույցով: