Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացնում 2029 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։ Այս մասին քիչ առաջ Երևանի Հանրապետական մարզադաշտում հայտարարեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները։
Այսօր Հայաստանում գտնվող Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ու Հայաստանը 2029 թվականին մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համար միասնական հայտ կներկայացնեն և կպայքարեն մրցաշարի հյուրընկալողի կարգավիճակի համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ գործընկերոջս համագործակցության համար։ Դա շատ կարևոր է մեր երկրների համար։ Մենք դրա փորձն ունենք, նմանատիպ մրցաշարեր անցկացրել ենք։ Հուսով եմ՝ մենք կհաղթենք և միասին կհյուրընկալենք այս կարևորագույն մրցաշարը»,- ասել է Կոբիաշվիլին։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Վրաստանն ընդունել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թվականին՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
2025 թվականից սկսած երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում։ Այս ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար՝ մինչև 2029 թվականը։