Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, մայիսի 17-ը պաշտոնապես կսահմանվի որպես «Ընտանիքի սրբության և ընտանիքի նկատմամբ հարգանքի օր»:
Ինչպես Պապուաշվիլին հայտարարել է լրագրողներին՝ մայիսի 17-ը մշտապես կլինի ոչ աշխատանքային օր։
«Մայիսի 17-ը կսահմանվի որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր, այս օրն արդեն նշվում է 10 տարի, և կհայտարարվի ոչ աշխատանքային օր: Այս փոփոխությունները կսկսվեն այսօր և կհրապարակվի բոլորի համար: Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ընթացիկ գարնանային նստաշրջանի ընթացքում մենք կքննարկենք և կընդունենք այս օրինագիծն առաջին ընթերցմամբ, և աշնանային նստաշրջանի ընթացքում այս փաթեթն արդեն ընդունվելու է երկրորդ և երրորդ ընթերցումներում: Բավականին ժամանակ կա, որպեսզի բոլորը, ովքեր ցանկանում են մասնակից դառնալ քննարկումներին: Համընդհանուր քննարկումներում մենք ստացանք քաղաքացիների լիակատար աջակցությունը, զանգվածային ակցիան, որն անցկացվեց մայիսի 17-ին, փաստացի հանրաքվե էր, մարդիկ աջակցում են սույն օրենքին։ Այս ամենից ելնելով, խրհրդարանի պարտավորությունն է՝ կատարել Վրաստանի բնակչության կամքը», – ասել է Պապուաշվիլին։