Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր հաստատել է 101 մլն եվրոյի (մոտ 119,9 մլն դոլար) վարկ՝ Վրաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և գոյություն ունեցողների վերականգնման, ինչպես նաև քաղաքային կենտրոններում ծառայությունների բարելավման և երկրում տնտեսական հնարավորությունների և կյանքի որակի բարելավման համար:

Ծրագրով նախատեսված միջոցները կուղղվեն քաղաքային կենտրոնների, հասարակական վայրերի ու այգիների վերականգնմանը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բարելավմանը` շարժունակությունը բարձրացնելու համար: Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, էլեկտրոնային ուսուցման կենտրոններ, մանկապարտեզներ, սպորտային համալիրներ և այլ հասարակական հաստատություններ: Ծրագիրը կիրականացվի ԱԶԲ ներառական քաղաքների ուղեցույցի համաձայն՝ ապահովելու համընդհանուր հասանելիություն և ստեղծելով հարմարեցված միջավայր տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների համար:

Ծրագիրը կօգնի նաև վերականգնել մշակութային վայրերը, պատմական քաղաքների կենտրոնները և այլ զբոսաշրջային վայրեր: Բացի այդ, տրանսպորտային համակարգերը, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը, կարդիականացվեն՝ հասանելիությունը բարելավելու և զբոսաշրջությունը զարգացնելու համար, որը Վրաստանի տնտեսության հիմնական շարժիչն է։