Վրաստանի եկամուտների ծառայության էլեկտրոնային տվյալների բազայում շուրջ 40 372 դիմում է գրանցվել` 300 լարի միանվագ օգնություն ստանալու համար: Այս մասին տեղեկատվությունը տարածում է եկամուտների ծառայությունը:
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում շարունակվում է 300 լարի միանվագ փոխհատուցում ստացող այն անձանց գրանցումը, ովքեր դադարեցրել են իրենց գործունեությունը 2020 թվականի նոյեմբերի 28-ից սահմանված կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով:
Այսօրվա դրությամբ եկամուտների ծառայության էլեկտրոնային տվյալների բազայում արդեն գրանցվել է 40 372 դիմում: 300 լարի միանվագ փոխհատուցում ստանալու համար կարող եք գրանցվել ցանկացած վեբ բրաուզերով՝ Mozilla Firefox, Opera, Safari, GOOGLE CHROME, Internet Explorer և այլն:
Եթե ցանկանում եք գրանցվել որպես նոր օգտվող, փոխել արդեն գրանցված հեռախոսահամարը, օգտատիրոջ անունը կամ գաղտնաբառը, կամ այլ պատճառով չեք կարող օգտագործել ձեր լիազորված կայքը, այս դեպքում, առանց եկամուտների ծառայություն այցելելու, տեսակապի միջոցով, կարող եք կապվել հեռախոսային կենտրոնի օպերատորին և Internet Explorer բրաուզերով ստանալ ձեզ ցանկալի ծառայությունները:
Եկամուտների ծառայության տեղեկատվական հեռախոսային կենտրոնն աշխատում է ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժամը 09:00-ից 18:00-ն»,- ասված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ: