Հոկտեմբերի 17-18-ին Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, հնարավոր է ամպրոպ և կարկուտ, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ ծովում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի գործակալությունը։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հնարավոր են վարարումներ, իսկ լեռնային շրջաններում կարող են սկսվել սողանքներ և սելավներ։ (Վտանգի մակարդակը միջին է):