Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 13-ից 14-ը Վրաստանում եղանակը կվատթարանա:
Գերատեսչության փոխանցմամբ՝ հիմնականում Արևմտյան Վրաստանում, Շիդա Քարթլիում, երկրի լեռնային և բարձրալեռ շրջաններում սպասվում է անձրև և ձյուն: Սպասվում է ուժգին քամի և ձնաբուք, իսկ ծովում մինչև 5-6 բալ փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սպասվող ուժգին տեղումները հնարավոր է գետերում ջրի մակարդակի բարձրացման, բարձրալեռ շրջաններում սողանքի և ձնահյուսի պատճառ դառնալ: