«2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ճանապարհորդություններից եկամուտը գերազանցել է 2019-ի ցուցանիշը և կազմել է ռեկորդային գումար՝ 3,159,558,975 դոլար», – հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Գերատեսչության տվյալներով, այս ցուցանիշը 103,5%-ով գերազանցում է 2019 թվականի տվյալները (աճը՝ +108,134,426 դոլար):

«2021 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ ճանապարհորդության հասույթն աճել է +2,040,668,275 (+182,4%) դոլարով։

2022 թվականի նոյեմբերին զբոսաշրջությունից ստացած միջազգային եկամուտը գերազանցել է 2019-ի ցուցանիշը և կազմում է 305,029,882 դոլար, ինչը 151,2%-ով գերազանցում է 2019 թվականի տվյալները, իսկ 2021 թվականի նոյեմբերի համեմատ ճանապարհորդությունից եկամուտն աճել է +194,075,877 (+174,9%) դոլարով»,- ասվում է տեղեկատվության մեջ: