Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանի մեծ մասերում սպասվում է անձրև, կարկուտ և քամու ուժգնացում։
«Մայիսի 31-ի կեսօրից մինչև հունիսի 2-ի առավոտը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ առատ, լեռնային և բարձրադիր շրջաններում՝ անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում։
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնոտ շրջաններում սողանքների և սելավային գործընթացների առաջացմանն ու ուժեղացմանը։