Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների ներթփանցում և տարածում։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առանձին վայրերում (հիմնականում արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև։

Իսկ բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձյուն։

ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Ծովում սպասվում է չորս-հինգ բալանոց փոթորիկ:

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացմանը, լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացմանն ու ակտիվացմանը», – տեղեկանում ենք Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։