Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում կրկին մառախուղ և ամպամած եղանակ կլինի, հնարավոր է ձյուն տեղա: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի -1-ից մինչև +2 աստիճան: Բայց հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +4, +5 աստիճան, առանց տեղումների եղանակ է սպասվում: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայի ազգաին գործակալությունը:
Ցուրտ, ամպամած, մառախլապատ և ձնախառն եղանակը արևելյան Վրաստանում կպահպանվի մինչև դեկտեմբերի 8-ը: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ին կլինի -1-ից մինչև +2 աստիճան: Հինգշաբթի եղանակն արևոտ կլինի, մինչև +8 աստիճան:
Վրաստանի արևմուտքում, դեկտեմբերի 7-ին և 8-ին կլինի առանց տեղումների:
Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում և Սև ծովի ափին չորեքշաբթի ցերեկը կլինի +12, +13, հինգշաբթի՝ մինչև +17 աստիճան: