Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 15-17-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 15-17-ը Վրաստանում կդիտվի անձրևային եղանակ։ Թբիլիսիում սպասվում է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկային ժամերին կլինի +12, +14 աստիճան, իսկ փետրվարի 17-ին կնվազի մինչև +5, +7 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) փետրվարի 15-16-ը տեղ-տեղ կդիտվի անձրև, 17-ին հնարավոր է ձյուն տեղա։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը կլինի +10, +12, իսկ փետրվարի 17-ին կնվազի մինչև +6, +8 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +3, +5 աստիճան։